Կանաչ մայրուղի Չինաստանում
https://parstoday.ir/hy/news/world-i188568-Կանաչ_մայրուղի_Չինաստանում
«Հանգ Թանգ»-ը Չինաստանի Շանհայի առաջին մայրուղին է, որի ամբողջ շերտերը կառուցվել են վերականգնվող նյութերից: Մայրուղին գործում է հոկտեմբերից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2022 14:44 Asia/Tehran
  • Կանաչ մայրուղի Չինաստանում

«Հանգ Թանգ»-ը Չինաստանի Շանհայի առաջին մայրուղին է, որի ամբողջ շերտերը կառուցվել են վերականգնվող նյութերից: Մայրուղին գործում է հոկտեմբերից։

Չինական CCTV հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ Չինաստանի Շանհայ քաղաքում «Հանգ Թանգ» մայրուղու կառուցման համար վերականգնվող նյութերի կիրառմամբ՝ այս մայրուղին դարձել է տարածաշրջանի տնտեսական զարգացման հիմնական կիզակետը։

Շանհայի Չենգչանգ քաղաքային ինժեներական դիզայնի խորհրդատվական ընկերության ավագ անդամ Վան Յուհանն ասում է.«Վերականգնվող նյութերի կիրառմամբ մայրուղիներ և կամուրջներ կառուցելու համար թափոնների մեծ մասը կվերադարձվի արտադրական ցիկլ և շրջակա միջավայրի աղտոտումը կնվազի»:

Նա ասել է.« Քանի որ 2015 թվականից ի վեր  թափոնները շատանում են, մենք փորձել ենք ճանապարհների զարգացման համար  օգտագործել վերամշակված նյութեր»:

Այս չինացի ինժեների խոսքով՝ վերականգնվող նյութերի օգտագործումը կարող է 30 տոկոսով նվազեցնել ջերմոցային գազերը: