ԵՄ-ն ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից. Զախարովա
https://parstoday.ir/hy/news/world-i188734-ԵՄ_ն_ցանկանում_է_Ռուսաստանին_դուրս_մղել_Հարավային_Կովկասից._Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության երկարաձգման հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2022 13:59 Asia/Tehran
  • ԵՄ-ն ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության երկարաձգման հարցը:

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում իր ցուցաբերած ակտիվությամբ ԵՄ-ն առաջնորդվում է բացառապես կոնյուկտուրային շահերով։

«Մենք գիտենք ամեն կերպ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց մտնելու`Բրյուսելի ձգտման մասին։ Պարզապես հողագնդի վրա իրենց ներկայությունն ունենալու և, ի վերջո, տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու համար։ Դա նրանց երազանքն է։ Մենք բարձրաձայնել ենք մեր վերաբերմունքը դրա մասին»,-նշել Է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

Այնուամենայնիվ, երկարաձգման հարցը դեռ լուծված չէ, և ռուսական կողմը չի կանխագուշակելու իրադարձությունները, առավել ևս, որ տարածաշրջանի երկրներում տրամագծորեն հակառակ տեսակետներ կան Կովկասում արտատարածաշրջանային գործոնի ուժեղացման վերաբերյալ։ Ամեն դեպքում Ռուսաստանն այս հարցի շուրջ մշտապես շփվում է Հայաստանի և Ադրբեջանի հետ։

Երբ որոշում կայացվի ԵՄ մանդատի երկարաձգման մասին, Մոսկվան դա լրացուցիչ կմեկնաբանի։

armeniasputnik.am