Մեկնաբանություն- Չինաստանն Անգլիային կոչ է արել հարգել միջազգային օրենքները
(last modified Fri, 16 Dec 2022 08:24:13 GMT )
Դեկտեմբեր 16, 2022 11:54 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Չինաստանն Անգլիային կոչ է արել հարգել միջազգային օրենքները

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը զգուշացրել է Բրիտանիային դադարեցնել «Մանչեսթերի միջադեպի քաղաքական խեղաթյուրումը» և պահպանել միջազգային օրենքները և հյուպատոսությունների հետ կապված երկկողմ պարտավորությունները։

Վան Վեն Բինը նախազգուշացրել է, որ եթե Բրիտանիան չդադարեցնի այս միջադեպի հետ կապված քաղաքական խեղաթյուրումը, Պեկինը վճռականորեն կպատասխանի և կձեռնարկի հակաքայլեր։ Այս նախազգուշացումը Պեկինի ամենախիստ նախազգուշացումն է Լոնդոնի կառավարությանը Անգլիայի կողմից երկկողմ և միջազգային հարցերի նկատմամբ անտարբերության վերաբերյալ: Մինչդեռ Չինաստանի կառավարությունը Մանչեսթերում տեղի ունեցած միջադեպը համարում է հյուպատոսության վրա անհայտ անձանց հարձակման և ծեծի հետևանք: Սակայն Մանչեսթերի ոստիկանությունը խնդրել է Չինաստանի կառավարությանը չեղարկել հյուպատոսության վեց աշխատակիցների դիվանագիտական ​​անձեռնմխելիությունը և թույլ տալ նրանց հարցաքննել։

Բրիտանական ոստիկանությունը պնդում է, որ հոկտեմբերի 16-ին հյուպատոսության աշխատակիցները նախագահ Սի Ցզինպինի դեմ ցույցի ժամանակ ցուցարարին Մանչեսթերում Չինաստանի հյուպատոսության շենք քարշ տալուց հետո, մի քանի տղամարդկանց միջոցով ծեծի են ենթարկել այդ ցուցարարին: Չինաստանը հերքում է այդ պնդումը և համոզված է, որ սկզբում ցուցարարները սադրիչ գործողությունների են դիմել, իսկ հետո շենքից դուրս են քաշել հյուպատոսության աշխատակիցներից մեկին ու ծեծի ենթարկել։

Այդ իսկ պատճառով Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինը մեղադրել է Անգլիային Մանչեսթերի միջադեպը հրահրելու մեջ և խնդրել է Լոնդոնի կառավարությանը պահպանել միջազգային օրենքները և հյուպատոսությունների հետ կապված իր երկկողմ պարտավորությունները: Չինաստանի կառավարությունը Լոնդոնի այս դիվանագիտական ​​շանտաժը համարում է Չինաստանի կառավարության վրա բրիտանական կառավարության լրատվամիջոցների և հասարակական ճնշման  շարունակությունը:

Չինաստանում եվրոպական հարցերով փորձագետ Հուան Ջինն այս մասին ասում է. «Անգլիան ամբողջ աշխարհում բազմաթիվ քաղաքական և անվտանգության խնդիրների պատճառ է հանդիսանում, և նա իր գործն առաջ է տանում հիմնականում խնդիրներ ստեղծելով։ Այս առումով հարցերից են Չինաստանի և Հնդկաստանի միջև սահմանային խնդիրները»:

Չինաստանի տեսանկյունից բրիտանական միջազգային պարտավորությունների այլ խախտումների վերաբերյալ, որոնց մասին Չինաստանը բազմիցս զգուշացրել է Լոնդոնի կառավարությանը, կարելի է նշել հետեւյալը. Բրիտանական կառավարության կողմից Չինաստանի ներքին խնդիրների հետ կապված Հոնկոնգի նկատմամբ ստանձնած պարտավորությունների չկատարումը,  Չինաստանի նախազգուշացումը Ավստրալիայի հետ միջուկային սուզանավերի  հարցով Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-իհամագործակցության մասին, ինչը Չինաստանը համարում է NPT-ի հետ կապված իրենց պարտավորությունների խախտում։

Երրորդ ուշագրավ խնդիրը միջազգային կանոնների անտեսումն է Լոնդոնի Burbage Tower-ի մոտակայքում մեծ նոր դեսպանատան կառուցումը կանխելու հարցում: Ուստի Չինաստանի տեսանկյունից Բրիտանիան գործում է իր միջազգային պարտավորություններից դուրս, ինչը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ։

Այս մասին միջազգային հարցերով փորձագետ Սոնգ Չժոնպինգ ն ասում է. «Անգլիան թղթե վագր է, որը ձգտում է իրեն մեծացնել դիվանագիտական ​​նորմերից դուրս անօրինական վարքագծով, մինչդեռ Լոնդոնն իր իշխանությունն ստանում է Վաշինգտոնից  և միայնակ ասելիք չունի»:

Ամեն դեպքում, Չինաստանի նախազգուշացումը Լոնդոնի կառավարությանը Մանչեսթերի միջադեպի հետ կապված իր պարտավորությունների կատարման մասին ցույց է տալիս, որ բրիտանական կառավարությունը ԱՄՆ-ի հետ համահունչ վարում է Պեկինի դեմ համակողմանի ճնշում գործադրելու քաղաքականություն։ Սա նշանակում է, որ Չինաստանն իրեն համարում է Վաշինգտոնի դաշնակիցը եւ այլ ճանապարհ չունի, քան զգուշացնելն ու անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը։ Չինաստանը գործնականում ցույց տվեց, որ չի ցանկանում լարվածություն ու սրացում Անգլիայի հետ։ Հարց, որը կարող է բացասաբար ազդել Չինաստանի տնտեսական ծրագրերի իրականացման վրա։