Դեկտեմբեր 16, 2022 17:39 Asia/Tehran
  •  Պուտինը կայցելի Բելառուս

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Բելառուս, որտեղ իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կքննարկի անվտանգության հետ կապված հարցեր և երկկողմ հարաբերությունները։

 

Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլը հայտարարել է, որ Պուտինը դեկտեմբերի 19-ին կայանալիք այցի ընթացքում քննարկելու է անվտանգության հետ կապված հարցեր, համաշխարհային ներկա վիճակը և նոր մարտահրավերներին դիմակայելու ուղիները:

Ռուսաստանի և Բելառուսի նախագահները քննարկելու են նաև Միութենական ծրագրերի իրականացման մանրամասները, տնտեսական համագործակցությունը և էներգետիկ ոլորտին վերաբերվող հարցեր:

Պիտակ