Իրանը Բելառուսի միջազգային ռազմական ցուցհանդեսին ներկայացրել է 50 անուն արտադրանք
(last modified Thu, 22 May 2025 06:55:56 GMT )
Մայիս 22, 2025 10:25 Asia/Tehran
  • Իրանը Բելառուսի միջազգային ռազմական ցուցհանդեսին ներկայացրել է 50 անուն արտադրանք

Բելառուսում մայիսի 22-ին իր աշխատանքն է սկսել զենքի և ռազմական տեխնիկայի 12-րդ միջազգային ցուցահանդեսը։ Իրանը ցուցահանդեսին ներկայացել է պաշտպանական ոլորտի 50 նվաճումներով։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ MILEX-2025  ցուցահանդեսին զուգահեռ, Բելառուսում մեկնարկել է պաշտպանության և անվտանգության ոլորտում ռազմատեխնիկական համագործակցության 11-րդ միջազգային գիտական համաժողովը, որի բացմանն ընթերցվել է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղերձը։

Մինսկի միջազգային ցուցահանդեսային կենտրոնում ընթացող քառօրյա ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված է Բելառուսում և աշխարհի մի շարք այլ երկրներում արտադրված սարքավորումների և զենքի ավելի քան 750 նոր նմուշ։

Այս ցուցահանդեսին մասնակցում են 150 ընկերություններ Բելառուսից, Ռուսաստանից, Չինաստանից, Իրանից, Պակիստանից և Հնդկաստանից։ Կազմակերպիչների խոսքով՝ ցուցահանդեսը հյուրընկալում է աշխարհի մոտ 30 երկրներից ավելի քան 50 պաշտոնական պատվիրակությունների։

Ցուցահանդեսի ամենամեծ տաղավարներից մեկում ներկայացված է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարությանը կից ընկերությունների ռազմական և պաշտպանական արդյունաբերության ոլորտի 50 անուն արտադրանք։