Չինացի պաշտոնյան. Տարածաշրջանի անապահովության պատճառը ԱՄՆ է
Չինաստանի արտգործնախարարության խոսնակը Վաշինգտոնին կոչ է արել է դադարեցնել վտանգավոր և սադրիչ գործողությունները Հարավչինական ծովում։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ուրբաթ օրը Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ Վան Վենգ Բինը իպատասխան Չինաստանի տարածքային ջրերի վրայով չինական կործանիչի՝ ամերիկյան կործանիչին մոտենալու մասին ԱՄՆ զինվորականների հայտարարությանն ասել, որ Ամերիկայի սադրիչ և վտանգավոր գործողությունները ծովում անվտանգության խնդիրների հիմնական արմատն են։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է, որ Պեկինը կշարունակի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իր անվտանգությունն ու ինքնիշխանությունն ապահովելու և Հարավչինական ծովում խաղաղություն հաստատելու համար։
Չինաստանը տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը և այս երկրի ու նրա դաշնակիցների (Հարավային Կորեա և Ճապոնիա) զորավարժությունների անցկացումը տարածաշրջանում լարվածության պատճառ է համարում և բազմիցս զգուշացրել է ԱՄՆ-ի ռազմական ներկայության մասին։
Քաղաքական դիտորդները միլիտարիզմի և սպառազինությունների մրցավազքի սրման պատճառ են համարում՝ ԱՄՆ զինվորականների ներկայությունն ու սադրիչ գործողությունները տարածաշրջանում։