Պուտին. Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը արդար աշխարհակարգ ստեղծելու համար է
Իր չինացի գործընկեր Սի Ծինփինի հետ տեսակապում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով աշխարհաքաղաքական ճնշումների դեմ Պեկինի և Մոսկվայի դիմադրությանը, ասաց. «Երկու երկրների համագործակցությունը ծառայում է արդար աշխարհակարգի ստեղծմանը»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սի Ծինփինին Ամանորի կապակցությամբ շնորհավորելով ասաց.«Մոսկվայի և Պեկինի համագործակցությունը գլոբալ ասպարեզում, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Շանհայի համագործակցության կազմակերպությունում, BRICS-ում և 20-րդ խմբում՝ ծառայում է միջազգային օրենքների վրա հիմնված արդար աշխարհակարգի ստեղծմանը»:
ՌԴ նախագահը նշել է, որ Պեկինը և Մոսկվան կիսում են նույն տեսակետները համաշխարհային աշխարհաքաղաքական լանդշաֆտի պատճառների, ուղղության և շարունակական փոփոխության վերաբերյալ։
Պունինն ասել է, որ Պեկինի և Մոսկվայի համագործակցությունը համաշխարհային ճնշումներին դիմակայելու մոդել է։ Մենք ակնկալում ենք, որ հաջորդ տարի ռուսական գազի մատակարարումները Չինաստան կավելանան։
Չինաստանի նախագահը նաև ասել է, որ Պեկինի և Մոսկվայի համագործակցությունը լայնորեն զարգանում է։