Լիբանանը մնացել է առանց էլեկտրականության
Չորեքշաբթի օրը Լիբանանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում է տեղի ունեցել, քանի որ նրա երկու խոշոր էլեկտրակայանները չեն աշխատում վառելիքի պակասի պատճառով:
Electricite du Liban պետական էլեկտրական ընկերության աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Լիբանանի հյուսիսում գտնվող Դեյր Ամմարի ՋԷԿ-ը և երկրի հարավում գտնվող Ալ-Զահրանիի ՋԷԿ-ը ստիպված են եղել անջատել իրենց տուրբինները:«Դա պայմանավորված է Իրաքից մազութի մատակարարման հետաձգմամբ»,- ասել է աղբյուրը։Դեկտեմբերին լիբանանյան Տրիպոլի նավահանգիստ նավթամթերքներով ոչ մի լցանավ չի ժամանել։
Ավելի վաղ ամռանը, վառելիքի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով, պետէներգաընկերությունը բնակչությանը էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատել էր մինչև 2-4 ժամ, մնացած ժամանակ լույսը քաղաքացիների տներին և հիմնարկներին մատակարարվում էր մասնավոր ընկերություններին պատկանող էլեկտրաէներգիայի գեներատորներով։Ճգնաժամային իրավիճակը սրվել է 2022 թվականի օգոստոսից վառելիքի և քսանյութերի պետական սուբսիդիաների վերացումով՝ արտարժութային պահուստների կրճատման պատճառով, ինչը հանգեցրել է բենզինի և մազութի գների 70%-ով բարձրացման։