Միքայել Մելքումյանը ՆԱՏՕ–ի ԽՎ նիստի ժամանակ հակադարձել է Ադրբեջանի պատվիրակին
https://parstoday.ir/hy/news/world-i19120-Միքայել_Մելքումյանը_ՆԱՏՕ_ի_ԽՎ_նիստի_ժամանակ_հակադարձել_է_Ադրբեջանի_պատվիրակին
Մայիսի 28-ին Տիրանայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը, տեղեկացնում է ԲՀԿ մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2016 19:39 Asia/Tehran
  • Միքայել Մելքումյանը ՆԱՏՕ–ի ԽՎ նիստի ժամանակ հակադարձել է Ադրբեջանի պատվիրակին

Մայիսի 28-ին Տիրանայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը, տեղեկացնում է ԲՀԿ մամուլի ծառայությունը։

Այսօր ՆԱՏՕ-ի ԽՎ տնտեսական անվտանգության հանձնաժողովի նիստում, ի պատասխան ադրբեջանական հերթական ապատեղեկատվության, մասնավորապես, անդրադառնալով նշյալ վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամ Հասան Գուլիևի ելույթում ադրբեջանական քարոզչության մշտական փաթեթին՝ 20 տոկոս գրավյալ տարածք և այլն, ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն իր ելույթում հակադարձել է Ադրբեջանի պատվիրակին, խոսելով կոռուպցիայի մեջ թաղված Ադրբեջանի ռազմական ագրեսիայից։

ԲՀԿ պատգամավորը նշել է, որ այդ երկրի քաղաքական էլիտան՝ ի դեմս ալիևյան կլանի, սանձազերծեց ապրիլյան ռազմական արկածախնդրությունը՝ երկրի ներքին սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրներից սեփական ժողովրդի ուշադրությունը շեղելու համար։ Մելքումյանը Ալիևի կլանը որակել է պատերազմ հրահրող իշխանություն:

Իր ելույթում ԲՀԿ խմբակցության պատգամավորը նաև նշել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան ձախողվել է, և ԼՂ պաշտպանության բանակը յուրաքանչյուր նմանատիպ գործողության դեպքում տալու է արժանի հակահարված: