Հազարավոր ֆրանսիացի բաժանորդներ հոսանքազրկվել են
https://parstoday.ir/hy/news/world-i191408-Հազարավոր_ֆրանսիացի_բաժանորդներ_հոսանքազրկվել_են
Ֆրանսիայում եղանակային վատ պայմանների և «Ժերար» փոթորկի պատճառով հազարավոր բաժանորդներ հոսանքազրկել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2023 13:10 Asia/Tehran
  • Հազարավոր ֆրանսիացի  բաժանորդներ հոսանքազրկվել են

Ֆրանսիայում եղանակային վատ պայմանների և «Ժերար» փոթորկի պատճառով հազարավոր բաժանորդներ հոսանքազրկել են:

Հունվարի 15-ի կիրակի երեկոյան ժամերից «Ժերար» փոթորիկը պատել է Ֆրանսիայի հյուսիսը։

Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայությունը նարնջագույն նախազգուշում է հայտարարել երկրի 17 շրջաններում ուժեղ քամու պատճառով, իսկ 2 հատվածներում  նարնջագույն նախազգուշացումից բացի, ձյան և սառցակալման նախազգուշացում է արել:

Le Figaro թերթի տվյալներով՝ երկուշաբթի առավոտից 75 հազար ֆրանսիացի բաժանորդ հոսանքազրկվել է, իսկ տիրող պայմանները, որոնք ազդել են Ֆրանսիայի  էլեկտրացանցերի վրա, հանգեցրել են նարնջագույն ահազանգի հայտարարմանը։

Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերությունը (SNCF) նույնպես հայտնել է երթևեկության որոշ խնդիրների մասին՝ երկաթգծերի վրա ընկած ծառերի պատճառով: