Եվրախորհրդարանը հակաիրանական բանաձեւ է հաստատել
Եվրախորհրդարանը, շարունակելով իր միջամտողական դիրքորոշումները Իրանի ներքին հարցերում, կողմ քվեարկեց մի ծրագրի, որը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունը կտեղադրի Եվրամիության, այսպես կոչված, «ահաբեկչական» ցուցակում:
Եվրախորհրդարանի ներկայացուցիչները հունվարի 18-ին, ներկայացրել են հակաիրանական այս բանաձեւի տեքստը, որը 598 կողմ ձայնով հավանության է արժանացել Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից։
Եվրախորհրդարանի առաջարկը հաստատվել է առանց կոնսենսուսի և պետք է վերանայվի և որոշվի Եվրոպական խորհրդի կողմից:
Չնայած Եվրախորհրդի որոշումները հիմնականում հաստատվում են առնվազն 15 երկրների ձայներով, որոնք ներկայացնում են Եվրոպայի բնակչության առնվազն 65%-ը։ Բայց այնպիսի զգայուն դեպքերում, ինչպիսիք են արտաքին քաղաքականության հարցերը, Եվրոպական խորհուրդը հիմնականում որոշումներ է կայացնում՝ հիմնվելով բոլոր անդամների կոնսենսուսի վրա: