Եվրախորհրդարանը հակաիրանական բանաձեւ է հաստատել
https://parstoday.ir/hy/news/world-i191630-Եվրախորհրդարանը_հակաիրանական_բանաձեւ_է_հաստատել
Եվրախորհրդարանը, շարունակելով իր միջամտողական դիրքորոշումները Իրանի ներքին հարցերում, կողմ քվեարկեց մի ծրագրի, որը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունը կտեղադրի Եվրամիության, այսպես կոչված, «ահաբեկչական» ցուցակում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 19, 2023 17:52 Asia/Tehran
  • Եվրախորհրդարանը հակաիրանական բանաձեւ է հաստատել

Եվրախորհրդարանը, շարունակելով իր միջամտողական դիրքորոշումները Իրանի ներքին հարցերում, կողմ քվեարկեց մի ծրագրի, որը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունը կտեղադրի Եվրամիության, այսպես կոչված, «ահաբեկչական» ցուցակում:

Եվրախորհրդարանի ներկայացուցիչները հունվարի 18-ին, ներկայացրել են հակաիրանական այս բանաձեւի տեքստը, որը 598 կողմ ձայնով հավանության է արժանացել Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից։

Եվրախորհրդարանի առաջարկը հաստատվել է առանց կոնսենսուսի և պետք է վերանայվի և որոշվի Եվրոպական խորհրդի կողմից:

Չնայած Եվրախորհրդի որոշումները հիմնականում հաստատվում են առնվազն 15 երկրների ձայներով, որոնք ներկայացնում են Եվրոպայի բնակչության առնվազն 65%-ը։ Բայց այնպիսի զգայուն դեպքերում, ինչպիսիք են արտաքին քաղաքականության հարցերը, Եվրոպական խորհուրդը հիմնականում որոշումներ է կայացնում՝ հիմնվելով բոլոր անդամների կոնսենսուսի վրա: