Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը հարցականի տակ է. Շուլց
https://parstoday.ir/hy/news/world-i19168-Թուրքիայի_հետ_առանց_վիզայի_ռեժիմը_հարցականի_տակ_է._Շուլց
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հարցականի տակ է դրել Թուրքիայի հետ 2016 թվականի հոկտեմբերից առանց վիզայի ռեժիմի սահմանումը: Այդ մասին նա հայտարարել է Welt am Sonntag գերմանական թերթին տված հարցազրույցում, գրում է korrespondent.net-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2016 07:17 Asia/Tehran
  • Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը հարցականի տակ է. Շուլց

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հարցականի տակ է դրել Թուրքիայի հետ 2016 թվականի հոկտեմբերից առանց վիզայի ռեժիմի սահմանումը: Այդ մասին նա հայտարարել է Welt am Sonntag գերմանական թերթին տված հարցազրույցում, գրում է korrespondent.net-ը:

Եվրախորհրդարանի նախագահի խոսքերով՝ Բրյուսելը սպասում է, որ մինչև Անկարայի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին ԵՄ-ի որոշման ընդունումը, Թուրքիան այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տվյալների պաշտպանությունը և ահաբեկչության դեմ պայքարը, ցույց կտա բարեփոխումների իրականացման գործընթացում առաջընթաց:

«Թուրքիայի խորհրդարանում համապատասխան օրենքներում փոփոխություններ սահմանելու մասին բանավեճերը պետք է անհապաղ սկսել: Եթե դա տեղի չունենա, եվրոպական ինստիտուտները չեն կարողանա այլևս հետևել հայտարարված ժամկետներին: Այդ դեպքում ես չեմ պատկերացնում, թե ինչպես հնարավոր կլինի հոկտեմբերին առանց վիզայի ռեժիմ սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար»,- ընդգծել է նա:

Շուլցը նաև քննադատել է սպառնալիքները, որոնք ավելի վաղ հնչեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայտարարելով, որ Անկարան կարող է խզել ԵՄ-ի հետ փախստականների հարցով համաձայնությունը: Շուլցի կարծիքով՝ սպառնալիքները «ադեկվատ քաղաքական մեթոդ» չեն, իսկ նման արտահայտությունները ոչ միայն «չեն ազդի եվրոպացիների վրա», այլև կբերեն հակառակ արդյունքի:

tert.am

29/5/2016