Ռուս պաշտոնյա. Կասպյան տարածաշրջանը կայուն առևտրաշրջանառություն ունի Իրանի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i191730-Ռուս_պաշտոնյա._Կասպյան_տարածաշրջանը_կայուն_առևտրաշրջանառություն_ունի_Իրանի_հետ
ՌԴ Աստրախանի շրջանի արդյունաբերության, առեւտրի եւ էներգետիկայի նախարարը՝ նշելով, որ Ռուսաստանի արտաքին առեւտրային հարաբերությունները Կասպյան սահմանամերձ երկրների հետ պատրաստ են, հայտարարել է, որ այս տարածաշրջանը կայուն արտաքին առևտրաշրջանառություն ունի Իրանի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2023 13:29 Asia/Tehran
  • Ռուս պաշտոնյա. Կասպյան  տարածաշրջանը կայուն առևտրաշրջանառություն ունի Իրանի հետ

ՌԴ Աստրախանի շրջանի արդյունաբերության, առեւտրի եւ էներգետիկայի նախարարը՝ նշելով, որ Ռուսաստանի արտաքին առեւտրային հարաբերությունները Կասպյան սահմանամերձ երկրների հետ պատրաստ են, հայտարարել է, որ այս տարածաշրջանը կայուն արտաքին առևտրաշրջանառություն ունի Իրանի հետ։

Աստրախանի արդյունաբերության, առևտրի և էներգետիկայի նախարար Իլյա Վոլինսկին Աստրախանում կայացած  Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպմանը ասել  է.«Կասպից ծովի տարածաշրջանը կայուն արտաքին առևտրաշրջանառություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ»:

Վոլինսկին հավելել է, որ Աստրախանի և Օլյայի նավահանգիստների ընդհանուր շրջանառությունը Կասպից ծովի հետ 2022 թ. կազմել է մոտ 3 մլն տոննա, ինչը 15%-ով  գերազանցում է 2021 թվականի ծավալին: 

Վոլինսկիի խոսքով՝ Աստրախանի նավահանգստում բեռնարկղերի տեղափոխումը 2021 թվականի համեմատ աճել է ավելի քան երկու անգամ։