Հալեպում բնակելի շենք է փլուզվել. 15 մարդ է մահացել
Հունվար 22, 2023 15:41 Asia/Tehran
Սիրիայի մայրաքաղաք Հալեպում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի։
Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Sham FM ռադիոկայանին։
«Շեյխ-Մաքսուդ թաղամասում բնակելի 5–հարկանի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 15 -ի, կա երեք տուժած»,– հաղորդում է ռադիոկայանի թղթակիցը:
Ավելի վաղ հաղորդվել էր 10 զոհի մասին։
Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու քաղաքացիական պաշտպանության ուժերը։ Ըստ տեղեկությունների` փլատակներում կարող է ևս 30 մարդ լինել։ Շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։
Սիրիական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ շենքի փլուզման պատճառ է դարձել ջրհեղեղը։
armeniasputnik.am
Պիտակ