Համաշխարհային տնտեսական աճն ամենացածրն է վերջին տասնամյակի ընթացքում. ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/world-i192108-Համաշխարհային_տնտեսական_աճն_ամենացածրն_է_վերջին_տասնամյակի_ընթացքում._ՄԱԿ
2022 թ.-ին մի շարք լուրջ և միմյանց ազդեցությունն ուժեղացնող ճգնաժամերի համադրությունը՝ համավարակը, Ուկրաինայի հակամարտությունը և դրանով պայմանավորված պարենային ու էներգետիկ ճգնաժամերը, կտրուկ գնաճը, պարտքային բեռի ծանրացումը և արտակարգ իրադրությունը կլիմայի բնագավառում, նվազեցրել են տնտեսական աճի ցուցանիշները, նշվում Է 2023 թ.-ի համաշխարհային տնտեսության իրավիճակի և հեռանկարների մասին ՄԱԿ-ի զեկույցում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle պարբերականից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2023 14:51 Asia/Tehran
  • Համաշխարհային տնտեսական աճն ամենացածրն է վերջին տասնամյակի ընթացքում. ՄԱԿ

2022 թ.-ին մի շարք լուրջ և միմյանց ազդեցությունն ուժեղացնող ճգնաժամերի համադրությունը՝ համավարակը, Ուկրաինայի հակամարտությունը և դրանով պայմանավորված պարենային ու էներգետիկ ճգնաժամերը, կտրուկ գնաճը, պարտքային բեռի ծանրացումը և արտակարգ իրադրությունը կլիմայի բնագավառում, նվազեցրել են տնտեսական աճի ցուցանիշները, նշվում Է 2023 թ.-ի համաշխարհային տնտեսության իրավիճակի և հեռանկարների մասին ՄԱԿ-ի զեկույցում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle պարբերականից:

«Այս ֆոնին կանխատեսվում է, որ համաշխարհային արտադրության աճը 2022 թ.-ի 3,0 %-ից կդանդաղի՝  2023 թ.-ին հասնելով 1,9 %-ի, որը կդառնա վերջին տասնամյակների ընթացքում աճի առավել ցածր տեմպերից մեկը», – հայտարարել է կազմակերպությունը: ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի վարչության կանխատեսումներով՝ հաջորդ տարի համաշխարհային տնտեսական աճը կհասնի 2,7 %-ի, եթե աճը խոչընդոտող գործոնները մեղմանան: