Մոսկվան կոչ է անում լիովին ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Զախարովա
https://parstoday.ir/hy/news/world-i192174-Մոսկվան_կոչ_է_անում_լիովին_ապաշրջափակել_Լաչինի_միջանցքը._Զախարովա
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ՌԴ արտգործնախարարության հետ համագործակցությամբ, մշտական ​​կապի մեջ են բոլոր շահագրգիռ կողմերի հետ. Լաչինի միջանցքում իրավիճակը կարգավորելու համար ակտիվ ջանքերը շարունակվում են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2023 14:05 Asia/Tehran
  • Մոսկվան կոչ է անում լիովին ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Զախարովա

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ՌԴ արտգործնախարարության հետ համագործակցությամբ, մշտական ​​կապի մեջ են բոլոր շահագրգիռ կողմերի հետ. Լաչինի միջանցքում իրավիճակը կարգավորելու համար ակտիվ ջանքերը շարունակվում են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակին:

«Ի տարբերություն արտաքին խաղացողների մեծամասնության, ովքեր սահմանափակվում են հայտարարություններով և ապաէսկալացիայի կոչերով, ռուսական կողմը տեղում իրական լուծումներ է փնտրում և մարդասիրական օգնություն է ցուցաբերում։ Ուստի մենք կոչ ենք անում լիովին ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության, և կոչ ենք անում Բաքվին և Երևանին քաղաքական կամք դրսևորել առկա տարաձայնությունները շուտափույթ կերպով լուծելու համար», - հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: