Թուրքիայի միջազգային զորավարժություններն այս երկրի հյուսիս-արևելքում
Թուրքիան և տասնյոթ երկրների զինվորները ձմեռային զորավարժություններ են անցկացնում Կարսի նահանգում։
«Անատոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ձմեռային այս համատեղ զորավարժություններին մասնակցում են 17 երկրների զինծառայողներ, այդ թվում՝ Գերմանիայից, Ղազախստանից, Ադրբեջանից և Բրիտանիայից։
Այս զորավարժությունը Թուրքիայի պատմության մեջ աննախադեպ է համարվում՝ մասնակից երկրների մեծ թվի պատճառով։
14-րդ մեխանիկացված հետևակային բրիգադի հրամանատարությունը ստանձնել է այս զորավարժությանը մասնակցող մոտ 17000 զինծառայողի ղեկավարումը։
Այս համատեղ զորավարժություններում զրոյից ցածր ջերմաստիճանում օգտագործվում է մոտ 900 տեսակի ծանր զինատեսակ։
Հատկանշական է, որ երեկ՝ երկուշաբթի՝ հունվարի 30-ից, թուրքական բանակի մի շարք զինծառայողներ այս երկրի ուժերի հետ Պակիստանի հյուսիս-արեւմուտքում երկշաբաթյա «Աթաթուրք 2» զորավարժություններ են անցկացնում։
«Աթաթուրք 2»-ի անցկացման նպատակը ահաբեկչության դեմ պայքարի մեթոդների ուժեղացումն է։