Բռնություն կանանց նկատմամբ. Նոր համաճարակ ԱՄՆ-ում
https://parstoday.ir/hy/news/world-i192474-Բռնություն_կանանց_նկատմամբ._Նոր_համաճարակ_ԱՄՆ_ում
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ամերիկյան հասարակության մեջ կանանց նկատմամբ տարածված բռնությունը վերածվել է համաճարակի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2023 07:57 Asia/Tehran
  • Բռնություն կանանց նկատմամբ. Նոր համաճարակ ԱՄՆ-ում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ամերիկյան հասարակության մեջ կանանց նկատմամբ տարածված բռնությունը վերածվել է համաճարակի:

Ջո Բայդենը նշել է. «Ինձ շատ են հարցնում, թե արդյոք իմ մայրն ու քույրը հորս կողմից ենթարկվե՞լ են բռնության: Դա վկայում է այն մասին, որ մեր հասարակության մեջ այս երևույթը շատ տարածված է: Քանի՞ անգամ եք տեսել, որ տղամարդն օդանավակայանում կամ մարդաշատ վայրերում ծեծում է կնոջը կամ նրա հետ ագրեսիվ է վերաբերվում: Հաստատ շատ եք տեսել»: 
ԱՄՆ նախագահը նշել է, որ այդ երկրում կանանց համար տանից ինչ որ գործով դուրս գալը վտանգավոր է դարձել, ինչը վկայում է նրանց նկատմամբ բռնության բարձր մակարդակի մասին: 
Ավելի վաղ,  Thomson Reuters-ի իրականացրած հետազոտության արդյունքները ցույց էին տվել, որ ԱՄՆ-ն կանանց համար անապահով երկրների տասնյակում է: Այս ցուցակն անփոփոխ է մնացել առնվազն մեկ տասնամյակ:
Իրականում,  ԱՄՆ-ում կանանց իրավունքների պահպանման վերաբերյալ հայտարարությունները հաճախ խաբուսիկ են ու կեղծ: Արևմտյան քաղաքակրթական համակարգի, հատկապես՝ ԱՄՆ-ի բարոյական փլուզման կարևորագույն ցուցանիշներից է կանանց նկատմամբ բռնության և խտրականության կիրառման խնդիրը: