Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i192596-Թուրքիայի_Ադրբեջանի_և_Վրաստանի_պաշտպանության_նախարարների_հանդիպումը
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները հանդիպման ժամանակ քննարկել են բազմակողմ, այդ թվում՝ ռազմական համագործակցության ընդլայնման ուղիները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2023 12:31 Asia/Tehran
  • Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները հանդիպման ժամանակ քննարկել են բազմակողմ, այդ թվում՝ ռազմական համագործակցության ընդլայնման ուղիները։

Թուրքիայի Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարների շեշտադրումները համագործակցության ընդլայնման մասին կատարվում է այն պայմաններում երբ, ղարաբաղյան տարածաշրջանում պատերազմի հարցում Անկարան բազմիցս աջակցել է Բաքվին Հայաստանի դեմ։

Ենթադրվում է, որ երեք երկրների պաշտպանության նախարարները բարձրաստիճան զինվորականների հետ միասին ուշադիր հետեւելու են Կարս քաղաքի մոտ անցկացվող «Ձմեռային զորավարժություններ-2023» զորավարժություններին ներկա հատուկ ստորաբաժանումների պատրաստությանը։

Կարսի նահանգում անցկացվող զորավարժություններին մասնակցում են 17 երկրներից, այդ թվում՝ Ադրբեջանից, Բրիտանիայից, Վրաստանից, Իտալիայից ժամանած զինվորականներ։ Վարժանքների նպատակն է ամրապնդել մարտական ​​հմտությունները ձմեռային պայմաններում: