Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները հանդիպման ժամանակ քննարկել են բազմակողմ, այդ թվում՝ ռազմական համագործակցության ընդլայնման ուղիները։
Թուրքիայի Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարների շեշտադրումները համագործակցության ընդլայնման մասին կատարվում է այն պայմաններում երբ, ղարաբաղյան տարածաշրջանում պատերազմի հարցում Անկարան բազմիցս աջակցել է Բաքվին Հայաստանի դեմ։
Ենթադրվում է, որ երեք երկրների պաշտպանության նախարարները բարձրաստիճան զինվորականների հետ միասին ուշադիր հետեւելու են Կարս քաղաքի մոտ անցկացվող «Ձմեռային զորավարժություններ-2023» զորավարժություններին ներկա հատուկ ստորաբաժանումների պատրաստությանը։
Կարսի նահանգում անցկացվող զորավարժություններին մասնակցում են 17 երկրներից, այդ թվում՝ Ադրբեջանից, Բրիտանիայից, Վրաստանից, Իտալիայից ժամանած զինվորականներ։ Վարժանքների նպատակն է ամրապնդել մարտական հմտությունները ձմեռային պայմաններում: