Թուրքիայի ՆԳ նախարարն ԱՄՆ դեսպանին հորդորել է «կեղտոտ ձեռքեը քաշել Թուրքիայից»
https://parstoday.ir/hy/news/world-i192684-Թուրքիայի_ՆԳ_նախարարն_ԱՄՆ_դեսպանին_հորդորել_է_կեղտոտ_ձեռքեը_քաշել_Թուրքիայից
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ԱՄՆ-ին մեղադրել է Եվրոպան կառավարելու համար և կոչ արել չմիջամտել Անկարայի գործերին։ Այս մասին գրում է Milliyet-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2023 14:53 Asia/Tehran
  • Թուրքիայի ՆԳ նախարարն ԱՄՆ դեսպանին հորդորել է «կեղտոտ ձեռքեը քաշել Թուրքիայից»

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ԱՄՆ-ին մեղադրել է Եվրոպան կառավարելու համար և կոչ արել չմիջամտել Անկարայի գործերին։ Այս մասին գրում է Milliyet-ը։

Ըստ Սոյլուի՝ «Թուրքիա եկող ամերիկացի յուրաքանչյուր դեսպան մտածում է, թե ինչպես արագ հեղաշրջում կազմակերպի երկրում»։ Թուրք նախարարի խոսքով՝ խնդիրը սկզբունքային է Թուրքիայի համար։

«Նույն բանը նրանք անում են Եվրոպայում։ Նրանք ղեկավարում են Եվրոպան, ամերիկյան դեսպանատունը։ Բայց եվրոպացիները չեն տխրում»,- ասել է Սոյլուն։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը Թուրքիայում հեղաշրջում էր ծրագրում, սակայն նրանց ծրագրերին խանգարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Բացի այդ, Սոյլուն հորդորել էր ԱՄՆ դեսպանին «կեղտոտ ձեռքեը քաշել Թուրքիայից»։ Այժմ, ըստ Սոյլուի, ԱՄՆ դեսպանը հավաքում է այլ դեսպանների և փորձում է նրանց իր խորհուրդները տալ։

Սոյլուն Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքին ուղղված նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Շվեդիայի, Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունները դադարեցրել են աշխատանքն ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով:

tert.am