Թուրքիայի ներքին գործերի նախարարը նախազգուշացրել է Անկարայում ամերիկայի դեսպանին
https://parstoday.ir/hy/news/world-i192718-Թուրքիայի_ներքին_գործերի_նախարարը_նախազգուշացրել_է_Անկարայում_ամերիկայի_դեսպանին
Թուրքիայի ներքին գործերի նախարարը նախազգուշացրել է Անկարայում ԱՄՆ դեսպանին՝ իր երկրի դեմ Վաշինգտոնի թշնամական քաղաքականության պատճառով։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 04, 2023 11:50 Asia/Tehran
  • Թուրքիայի ներքին գործերի նախարարը նախազգուշացրել է Անկարայում ամերիկայի դեսպանին

Թուրքիայի ներքին գործերի նախարարը նախազգուշացրել է Անկարայում ԱՄՆ դեսպանին՝ իր երկրի դեմ Վաշինգտոնի թշնամական քաղաքականության պատճառով։

Շաբաթ օրը թուրքական Ենի Շաֆաղ թերթի կայքի հաղորդմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սոլեյման Սոյլուն, Անկարայում ամերիկայի դեսպանին ասել է. «Թուրքիա եկած ամերիկայի բոլոր դեսպանները միայն մտածում են Թուրքիային վնաս հասցնելու մասին, և այս հարցը ամենակարևոր խնդիրներից է որը եղել է երկար տարիներ»:

Սոյլուն հավելել է. «Ամերիկացի դիվանագետները հավաքում են Թուրքիայում այլ երկրների դեսպաններին և փորձում իրենց տեսակետները փոխանցել նրանց»։

Թուրքիայի ներքին գործերի նախարարը նշել է, որ ամերիկացիները Եվրոպային մղում են իրենց ուզած ուղղությամբ։

Երկու օր առաջ Սոլեյման Սոյլուն խիստ արձագանքեց ԱՄՆ-ի և եվրոպական ութ երկրներին (Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա, Շվեդիա, Շվեյցարիա, Բելգիա, Հոլանդիա և Իտալիա) Թուրքիայում անվտանգության ռիսկերի պատրվակով իրենց հյուպատոսությունները ժամանակավորապես փակելու որոշմանը, և այս երկրներին մեղադրեց Թուրքիայի դեմ հոգեբանական պատերազմ սկսելու մեջ: