Թուրքիայում հայտարարել են` միջազգային գազային հանգույցի ստեղծման աշխատանքներն ավարտվում են
https://parstoday.ir/hy/news/world-i192748-Թուրքիայում_հայտարարել_են_միջազգային_գազային_հանգույցի_ստեղծման_աշխատանքներն_ավարտվում_են
Թուրքիայի տարածքում միջազգային գազային հանգույցի ստեղծման աշխատանքները մտել են եզրափակիչ փուլ, առևտրային առաջին գործարքը ծրագրվում է իրականացնել ընթացիկ տարում, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2023 15:41 Asia/Tehran
  • Թուրքիայում հայտարարել են` միջազգային գազային հանգույցի ստեղծման աշխատանքներն ավարտվում են

Թուրքիայի տարածքում միջազգային գազային հանգույցի ստեղծման աշխատանքները մտել են եզրափակիչ փուլ, առևտրային առաջին գործարքը ծրագրվում է իրականացնել ընթացիկ տարում, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը։

«Ավարտին են մոտենում Թուրքիայում բնական գազի բաշխման ու գազի առևտրի կենտրոնի ստեղծման աշխատանքները։ Առաջին առևտրային գործարքը պատրաստվում ենք իրականացնել ընթացիկ տարում»,- թուրք պաշտոնյայի խոսքերն է մեջբերել Anadolu գործակալությունը։

Դոնմեզն ասել է նաև, որ գազային հանգույցի նախագծի իրականացմանը մասնակցելու հարցի շուրջ բանակցություններ են վարել մի շարք երկրների հետ։

«Բոլոր այն պետությունների ներկայացուցիչները, որոնց հետ մենք քննարկել ենք այդ հարցը, հայտարարել են նախագծին աջակցելու իրենց պատրաստակամության մասին»,- նշել է նա։

aysor.am