Ավերիչ երկրաշարժ Թուրքիայում, կան զոհեր
Փետրվար 06, 2023 04:40 Asia/Tehran
Այս գիշեր 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին։ Ըստ էպիկենտրոնում ցնցումների ուժգնության այն սեյսմիկ տեսանկյունից գնահատվում է որպես «ավերիչ»։
Anadolu գործակալության փոխանցմամբ՝ երկրաշարժի հետևանքով տասնյակ տներ են ավերվել։ Օսմանիեի քաղաքապետը հայտնել է, որ առնվազն 5 մարդ է զոհվել:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ տուժել է 10 քաղաք:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առնվազն 50 մարդ մահացել է, զոհերի թիվը շարունակում է աճել։
Սիրիական պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ Հալեպում մեծ թվով շենքեր են փլուզվել:
Պիտակ