Օլանդն ու Մերկելը Վերդենում կոչ են արել պաշտպանել ընդհանուր տունը՝ Եվրոպան
https://parstoday.ir/hy/news/world-i19282-Օլանդն_ու_Մերկելը_Վերդենում_կոչ_են_արել_պաշտպանել_ընդհանուր_տունը_Եվրոպան
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 29-ին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Վերդենի ճակատամարտի զոհերի հիշատակի արարողության ընթացքում կոչ են արել «պաշտպանել ընդհանուր տունը՝ Եվրոպան»: Այս մասին գրում է AFP-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2016 18:54 Asia/Tehran
  • Օլանդն ու Մերկելը Վերդենում կոչ են արել պաշտպանել ընդհանուր տունը՝ Եվրոպան

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 29-ին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Վերդենի ճակատամարտի զոհերի հիշատակի արարողության ընթացքում կոչ են արել «պաշտպանել ընդհանուր տունը՝ Եվրոպան»: Այս մասին գրում է AFP-ն:

«Մեր սրբազան պարտքը գրված է Վերդենի հողում, այն կազմված է մի քանի բառից. սիրել սեփական հայրենիքը, բայց պաշտպանել ընդհանուր տունը՝ Եվրոպան, առանց որի մենք բաց կլինենք պատմության փոթորիկների առջեւ»,- ասել է Օլանդը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, երկու երկրների ղեկավարները խոսել են նաեւ Եվրամիության խոցելիության մասին՝ կապված ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հավանականության եւ միգրանտների խնդիրների հետ:

Վերդենի ճակատամարտը, որը 1916 թվականին տեւել է ավելի քան 300 օր, պատմության մեջ մտել է «Վերդենի մսաղաց» անունով, քանի որ համարվում է ամենաարյունալի ռազմական գործողությունն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում: Մարտին շուրջ 2.5 մլն մարդ է մասնակցել, երկու կողմից ավելի քան 700 հազար մարդ է զոհվել եւ վիրավորվել: