Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի վերջին վիճակագրությունը
Al Jazeera-ի թղթակիցը հաղորդել է, որ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 230-ի, իսկ Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 284 մարդ։
Թուրքիայի հարավում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո, իշխանությունները հայտարարել են արտակարգ դրության ամենաբարձր մակարդակ:

Թուրքիայի ճգնաժամային և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունն օգնություն է խնդրել Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունից (ECHO):

Վարչությունը հայտարարել է, որ բանակի երկու ինքնաթիռները պատրաստվում են օգնություն և փրկարար ուժեր տեղափոխել երկրաշարժից տուժած շրջաններ։

Ականատեսների վկաությամբ՝ երկրաշարժը տևել է մեկ րոպե և սարսափի մատնել մարդկանց: Մեծ թվով քաղաքացիներ, չնայած ձմռան ցրտին, դուրս են եկել փողոցներ:
Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանում, Իրաքում և Կիպրոսում։