Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի վերջին վիճակագրությունը 
https://parstoday.ir/hy/news/world-i192824-Թուրքիայում_և_Սիրիայում_տեղի_ունեցած_երկրաշարժի_զոհերի_վերջին_վիճակագրությունը
Al Jazeera-ի թղթակիցը  հաղորդել է, որ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 230-ի, իսկ Թուրքիայի իշխանությունները  հայտնել են, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 284 մարդ։
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Փետրվար 06, 2023 05:36 Asia/Tehran

Al Jazeera-ի թղթակիցը  հաղորդել է, որ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 230-ի, իսկ Թուրքիայի իշխանությունները  հայտնել են, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 284 մարդ։

Թուրքիայի հարավում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո, իշխանությունները հայտարարել են արտակարգ դրության ամենաբարձր մակարդակ: 

Թուրքիայի ճգնաժամային և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունն օգնություն է խնդրել Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունից (ECHO): 

Վարչությունը հայտարարել է, որ բանակի երկու ինքնաթիռները պատրաստվում են օգնություն և փրկարար ուժեր տեղափոխել երկրաշարժից տուժած շրջաններ։

Ականատեսների վկաությամբ՝ երկրաշարժը տևել է մեկ րոպե և սարսափի մատնել մարդկանց: Մեծ թվով քաղաքացիներ, չնայած ձմռան ցրտին, դուրս են եկել փողոցներ: 
Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանում, Իրաքում և Կիպրոսում։