Ափամերձ գոտին ջրի տակ է անցել. Թուրքիայի Իսկենդերունի բնակիչներին տարհանում են
https://parstoday.ir/hy/news/world-i193020-Ափամերձ_գոտին_ջրի_տակ_է_անցել._Թուրքիայի_Իսկենդերունի_բնակիչներին_տարհանում_են
Ափամերձ հատվածի ճանապարհներն ու հրապարակները ջրի տակ են անցել։ Բնակչությանը տարհանելու մասին որոշում է կայացվել` ելնելով անվտանգության նկատառումներից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2023 14:02 Asia/Tehran
  • Ափամերձ գոտին ջրի տակ է անցել. Թուրքիայի Իսկենդերունի բնակիչներին տարհանում են

Ափամերձ հատվածի ճանապարհներն ու հրապարակները ջրի տակ են անցել։ Բնակչությանը տարհանելու մասին որոշում է կայացվել` ելնելով անվտանգության նկատառումներից։

Թուրքական ԶԼՄ–ները հայտնում են, որ երկրաշարժից հետո ծովի մակարդակն Իսկենդերունում բարձրացել է։

Ափամերձ ճանապարհներն ու հրապարակները ջրի տակ են անցել։ Բնակչությանը տարհանելու որոշում է կայացվել` անվտանգության նկատառումներից ելնելով։

Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն Է հայտարարել երկրաշարժից տուժած նահանգներում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 8,5 հազարի, տուժել է 49 133 մարդ։

Սիրայի առողջապահության նախարարությունն էլ հայտնում է, որ զոհվել է 1250 մարդ, ավելի քան 2000 վիրավոր կա։

armeniasputnik.am