ԱՄՆ պատժամիջոցների պատճառով Սիրիայում բժշկական սարքավորումների ու պարագաների խիստ պակաս կա
https://parstoday.ir/hy/news/world-i193032-ԱՄՆ_պատժամիջոցների_պատճառով_Սիրիայում_բժշկական_սարքավորումների_ու_պարագաների_խիստ_պակաս_կա
Սիրիայի առողջապահության նախարարը հայտնել է ԱՄՆ դաժան պատժամիջոցների պատճառով բժշկական սարքավորումների խիստ պակասի մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 08, 2023 18:14 Asia/Tehran

Սիրիայի առողջապահության նախարարը հայտնել է ԱՄՆ դաժան պատժամիջոցների պատճառով բժշկական սարքավորումների խիստ պակասի մասին։

Երկուշաբթի՝ հունվարի 6-ի առավոտյան, 7,8 մագնիտուդ ուժգնությամբ  երկրաշարժը  ցնցեց Թուրքիայի հարավը և Սիրիայի հյուսիսը, և ըստ վերջին վիճակագրության՝ այս երկու երկրներում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 9830-ի։

  Սիրիայի առողջապահության նախարար Հասան Մոհամմադ Ալ-Ղաբաշն ասել է. -«Դա լրացուցիչ ճնշում է գործադրում առողջապահության ոլորտի վրա, որը պատժամիջոցների պատճառով տառապում է բժշկական պարագաների և սարքավորումների պակասից»։

Անդրադառնալով արտակարգ իրավիճակների և շտապ օգնության կենտրոնի պատրաստվածությանը,Ալ-Ղաբաշը  հայտարարեց. -«Պատժամիջոցները թույլ չեն տալիս ընկերություններին ներմուծել բժշկական սարքեր և պարագաներ»:

Թուրքիայի եւ Սիրիայի իշխանությունների զեկույցը ցույց է տալիս, որ այս երկու երկրներում երկրաշարժի զոհերի թիվը կավելանա։