Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 30 հազարին
https://parstoday.ir/hy/news/world-i193328-Թուրքիայում_երկրաշարժի_զոհերի_թիվը_մոտենում_է_30_հազարին
Կիրակի օրը Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 29 605-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների վարչությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2023 15:47 Asia/Tehran
  • Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 30 հազարին

Կիրակի օրը Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 29 605-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների վարչությունը։

«Մահացածները 29 605 են։ Երկրաշարժից տուժած տարածքներից մեր 147 934-ը քաղաքացիներ տարհանվել են այլ մարզեր», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Մարաշ քաղաքի մերձակայքում գտնվող Պազարջիկ շրջանում տեղական ժամանակով 04:17-ին։ Հաշվարկվել է մոտ 42 հետցնցում, որոնցից ամենաուժեղի ուժգնությունը կազմել է 6,6 մագնիտուդ։ Ավելի ուշ 7,5 մագնիտուդ ուժգնությամբ եւս մեկ երկրաշարժ է գրանցվել։

Թուրքիայում յոթնօրյա սուգ է հայտարարվել։

news.am