Յենս Սթոլթենբերգը չի երկարաձգի իր պաշտոնավարման ժամկետը. ԶԼՄ
(last modified Sun, 12 Feb 2023 16:08:00 GMT )
Փետրվար 12, 2023 19:38 Asia/Tehran
  • Յենս Սթոլթենբերգը չի երկարաձգի իր պաշտոնավարման ժամկետը. ԶԼՄ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հոկտեմբերին կավարտի իր լիազորությունները, ինչպես նախատեսված էր, հայտարարել է դաշինքի խոսնակ Օանա Լունգեսկուն, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

«Գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի մանդատը երկարացվել է երեք անգամ, եւ նա այդ պաշտոնը զբաղեցրել է ընդհանուր առմամբ գրեթե ինը տարի», - ասել է ՆԱՏՕ-ի խոսնակ Օանա Լունգեսկուն․ «Գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է այս տարվա հոկտեմբերին, եւ նա մտադիր չէ ձգտել իր մանդատի երկարաձգմանը»։

Ավելի վաղ Welt am Sonntag-ը հայտնել էր, որ Սթոլթենբերգի պաշտոնավարման ժամկետը կրկին պետք է երկարացվի, քանի որ դաշինքը ձգտում է ուկրաինական պատերազմի ընթացքում պահպանել կայունությունը:

Սթոլթենբերգի պաշտոնավարման ժամկետը, որը մասնագիտությամբ տնտեսագետ է եւ Նորվեգիայի աշխատավորական կուսակցության նախկին առաջնորդը, անցյալ տարի երկարաձգվել է:

Նա եղել է Նորվեգիայի վարչապետը 2000-ից 2001 եւ 2005-ից 2013 թվականներին՝ հաջորդ տարի դառնալով ՆԱՏՕ-ի ղեկավարը:

Դեռեւս որոշում չի կայացվել, թե ով կփոխարինի Սթոլթենբերգին, սակայն Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը այդ պաշտոնի առաջատար թեկնածուներից են, հայտնում է Welt am Sonntag-ը:

news.am