Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ռազմական ոլորտում գործող ամերիկյան երկու ընկերությունների նկատմամբ
Չինաստանի աևտրի նախարարությունը հինգշաբթի օը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան Lockheed Martin-ի և ընկերության դուստր ձեռնարկություններից մեկի՝ Rytian Technologies-ի նկատմամբ, որոնք աշխարհում տիեզերական և պաշտպանական սարքավորումների խոշորագույն արտադրողներից են։
Թայվանին ռազմական տեխնիկա վաճառելու պատճառով, ընկերությունները ներառվել են «անվստահելի կազմակերպությունների ցանկում» և արգելվել է վերջիններիս հետ ցանկացած տեսակի գործարք:
Որոշումը կայացվել է վերջերս ամերիկյան բանակի կողմից ԱՄՆ օդային տարածքում չինական օդապարիկի խոցելու հետևանքով երկու երկրների հարաբերությունների սրման ֆոնին: ԱՄՆ-ն հայտարարել է, որ օդապարիկը լրտեսական գործողություն էր իրականացնում: Չինաստանը հերքել է մեղադրանքը, հայտարարելով, որ օդապարիկն իրականացրել է հետազոտական աշխատանք:
Նախօրեին Չինաստանը նախազգուշացրել էր, որ միջոցներ կձեռնարկի ամերիկյան այն կառույցների դեմ, որոնք սպառնում են այդ երկրի անվտանգությանն ու ինքնիշխանությանը։