Պետք է արձագանքել Բաքվի և մյուսների կողմից Կիևին ցուցաբերված աջակցությանը. Զատուլին
https://parstoday.ir/hy/news/world-i193612-Պետք_է_արձագանքել_Բաքվի_և_մյուսների_կողմից_Կիևին_ցուցաբերված_աջակցությանը._Զատուլին
Ռուսաստանը պետք է արձագանքի ԱՊՀ գծով գործընկերների` Ուկրաինային ուղղված աջակցությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2023 08:42 Asia/Tehran
  • Պետք է արձագանքել Բաքվի և մյուսների կողմից Կիևին ցուցաբերված աջակցությանը. Զատուլին

Ռուսաստանը պետք է արձագանքի ԱՊՀ գծով գործընկերների` Ուկրաինային ուղղված աջակցությանը։

«Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում այս հայտարարությունն է արել Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահին շնորհակալություն էր հայտնել աջակցության և ցուցաբերած մարդասիրական օգնության համար։

«Ադրբեջանը Ուկրաինա սպառազինություն է մատակարարում, 2022 թվականի արտադրության ականներ է մատակարարում, մենք դրա վրա աչք ենք փակում։ Ստիպված ենք փակում, քանի որ սրացում չենք ուզում։ Մենք փորձում ենք պահել սահմանը, բայց պետք է ժամանակ առ ժամանակ ատամներ ցույց տանք», – ասել է Զատուլինը։

Քաղաքական գործիչը համոզված է` Ռուսաստանին կդադարեն հարգել, եթե Մոսկվան չարձագանքի հարևան պետությունների` Ուկրաինային ուղղված աջակցությանը։

«Հիմա ոչ միայն Ադրբեջանի մասին եմ խոսում, այլ նաև Ղազախստանի հետ կապված, բոլոր մյուսների», – հավելել է նա։

Մամուլն ավելի վաղ գրել էր, որ Ադրբեջանը նախորդ տարվա արտադրության 120 մմ ականներ է մատակարարել Ուկրաինա։

armeniasputnik.am