Սիոնիստական ​​պատվիրակությանը հեռացրել են Աֆրիկյան միության գագաթնաժողովից
https://parstoday.ir/hy/news/world-i193690-Սիոնիստական_պատվիրակությանը_հեռացրել_են_Աֆրիկյան_միության_գագաթնաժողովից
Աֆրիկյան միության առաջնորդների նիստերի դահլիճ գաղտնի մուտք գործած իսրայելական պատվիրակությունը հեռացվել է նիստից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2023 14:00 Asia/Tehran

Աֆրիկյան միության առաջնորդների նիստերի դահլիճ գաղտնի մուտք գործած իսրայելական պատվիրակությունը հեռացվել է նիստից։

Շաբաթ օրը  Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում մեկնարկել է  Աֆրիկյան միության 36-րդ գագաթնաժողովը«Արագացնել Աֆրիկյան ազատ առևտրի գոտու ստեղծումը» կարգախոսով:

Հաղորդման համաձայն, Սիոնիստական ​​ռեժիմի պատվիրակությունը գաղտնի մուտք է գործել Աֆրիկյան միության գագաթնաժողովի դահլիճ և անվտանգության ուժերի կողմից դուրս է բերվել դահլիճից։

Պաղեստինյան «Շահաբ» լրատվական գործակալությունը հրապարակել է Ադիս Աբեբայի Աֆրիկյան միության գագաթնաժողովի դահլիճից իսրայելական պատվիրակության վտարման տեսանյութը։

Մինչ նիստի կայացումը Ալժիրի և Հարավային Աֆրիկայի ճնշումների պատճառով  Աֆրիկյան միության քարտուղարությունը հետ էր վերցրել գագաթնաժողովին մասնակցելու Սիոնիստական ​​ռեժիմին ուղղված իր հրավերը։