Հնդկաստանը ռեկորդ է գրանցել Ռուսաստանից նավթի ներկրման համար
https://parstoday.ir/hy/news/world-i193752-Հնդկաստանը_ռեկորդ_է_գրանցել_Ռուսաստանից_նավթի_ներկրման_համար
Հնդկաստանից ռուսական նավթի ներմուծումը 2023 թվականի հունվարին հասել է օրական ռեկորդային 1,4 միլիոն բարելի։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 19, 2023 18:11 Asia/Tehran
  • Հնդկաստանը ռեկորդ է գրանցել Ռուսաստանից նավթի ներկրման համար

Հնդկաստանից ռուսական նավթի ներմուծումը 2023 թվականի հունվարին հասել է օրական ռեկորդային 1,4 միլիոն բարելի։

Լինելով Ռուսաստանի նավթի ամենամեծ հաճախորդը Չինաստանից հետո՝ Հնդկաստանը մեծ զեղչերի պատճառով մեծացրել է Ռուսաստանից նավթի գնումները Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի սկսվելուց հետո, որոնցից արևմտյան գնորդները խուսափել են պատերազմի պատճառով։

Ըստ հնդկական Times of India լրատվական կայքի՝ Հնդկաստանից ռուսական նավթի ներկրման այս ծավալն անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ աճել է 9,2 տոկոսով։

Հաղորդման համաձայն՝ Մոսկվան համարվում է Նոր Դելիին ամենամսյա կարոգով ամենամեծ նավթ վաճառողը, որին հաջորդում են Իրաքը և Սաուդյան Արաբիան։

Ավելի վաղ Ուկրաինայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Մերժկոն ԱՄՆ-ից լիակատար միասնություն էր խնդրել Ռուսաստանի հարձակման դեմ՝ խնդրելով Վաշինգտոնին երկրորդական պատժամիջոցներ կիրառել Հնդկաստանի և Չինաստանի նկատմամբ՝ թույլ չտալու նրանց շարունակել էներգակիրներ գնել Ռուսաստանից: