Իրանի մասնակցությունը՝ իսլամի և ուղղափառ քրիստոնեության կրոնական երկխոսություններին
Իրանի Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավար Հոջաթ-ոլ-Իսլամ Մուհամմադ Մահդի Իմանիփուրը մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու իսլամի և ուղղափառ քրիստոնեության միջև կրոնական երկխոսության 12-րդ շրջանին:
2023 թվականի փետրվարի 21-22-ը Մոսկվայում կանցկացվի Իսլամի և ուղղափառ քրիստոնեության միջև կրոնական երկխոսությունների 12-րդ շրջանը «Կրոնական համայնքների հանրային ծառայությունը հետհամաճարակային աշխարհում» թեմայով:
Երկխոսությունների այս փուլը կայանում է Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային կցորդության նախաձեռնությամբ և բացման հանդիսությանը ելույթ են ունենալու Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավար և ԻԻՀ կրոնների երկխոսության համադրման խորհրդի ղեկավար՝ Մուհամմադ Մահդի Իմանիփուրը և Մոսկվայի ու համայն Ռուսիո Պատրիարք Գերաշնորհ Կիրիլը։
Իրանի Իսլամական Հանրապետության և ռուս Ուղղափառ Եկեղեցու միջև կրոնական երկխոսության պատմությունը սկսվել է 1998 թվականին «Կրոն և խաղաղություն» խորագրով առաջին կրոնական երկխոսության անցկացմամբ, երբ իրանցի մտավորականները զրուցեցին ուղղափառ քրիստոնեության մի շարք փորձագետների և աստվածաբանների հետ։