Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի երկրներին զգուշացրել է Արևմուտքի դավադրությունների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i194062-Ռուսաստանը_Կենտրոնական_Ասիայի_երկրներին_զգուշացրել_է_Արևմուտքի_դավադրությունների_կապակցությամբ
Ռուսաստանի փոխարտգործնախարարը  Կենտրոնական Ասիայի երկրներին զգուշացրել է Արեւմուտքի դավադրությունների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2023 14:29 Asia/Tehran
  • Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի երկրներին զգուշացրել է Արևմուտքի դավադրությունների կապակցությամբ

Ռուսաստանի փոխարտգործնախարարը  Կենտրոնական Ասիայի երկրներին զգուշացրել է Արեւմուտքի դավադրությունների կապակցությամբ:

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալոզինը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Մոսկվան  Կենտրոնական Ասիայի և ԱՊՀ երկրներին կոչ է արել զգուշանալ Արևմուտքի  դավադրություններից և առավելագույն զգուշավորություն ցուցաբերել արևմտյան երկրների հետ փոխգործակցության հաստատման հարցում։

Նա ասել է, որ Կենտրոնական Ասիայի և Անկախ Պետությունների Համագործակցության երկրների կայունության ու անվտանգության ապահովումն իրենց պարտականությունն է, այլ ոչ թե արտատարածաշրջանային դերակատարների, ովքեր կասկածելի նպատակներ են հետապնդում։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Արեւմուտքը փորձում է ստիպել Կենտրոնական Ասիայի երկրներին խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։