Մարտ 04, 2023 11:39 Asia/Tehran
  • Մեկնաբանություն՝ Բայդենի ու Շուլցի հանդիպմանը քննարկվել է Ռուսաստանի դեմ ճնշումների ավելացումը  և Ուկրաինային սպառազինական օգնություն տրամադրումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Գերմանիայի վարչապետ Օլաֆ Շուլցի հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ, Սպիտակ տան մամուլի ծառայությունը ընդգծել է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է:

Կողմերը նաև շեշտել են Ուկրաինաին անվտանգության, մարդասիրական, տնտեսական և քաղաքական օգնություններ տրամադրելու համար ընթացիկ ջանքերը շարունակելու շարունակությունը և Ուկրաինայի ժողովրդի հետ  միասնականությունը պահպանման անհրաժեշտությունը:  
Սպիտակ տունը հայտարարել է.«Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ Ռուսաստանին ծախսեր պարտադրելու այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է և կարծիքներ են փոխանակել գլոբալ այլ խնդիրների շուրջ»։

ԱՄՆ-ի և Գերմանիայի ղեկավարների համատեղ դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինաի պատերազմի նկատմամբ ապացուցում է, որ ԱՄՆ-ը, որպես Արևմտյան բլոկի առաջնորդ, և Գերմանիան, որպես ամենամեծ տնտեսությունը ունեցող և Եվրամիության ամենակարևոր երկիր, որոշել են շարունակել ներկա ուղին, որն ավելի է հրահրելու խնդիրները Եվրոպայում և շարունակելու է պատերազմն Ուկրաինայում:

Ջո Բայդենը Շուլցի հետ հանդիպմանը ասել է.« ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել եմ, որ ՆԱՏՕ-ն ոչ միայն չի ջլատվելու այլ ավելի է հզորացնելու և ամրապնդվելու»: Այս մասին վկայում է Ուկրաինային ԱՄՆ-ի ռազմական և սպառազինության օգնության նոր փաթեթի մասին հայտարարությունը: Բայդենի կառավարությունը 400 միլիոն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային։

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով, օգնության այն ներառում է զինամթերք՝ «Հիմարս» մարտական մեքենաների համար, նոր թնդանոթներ և «Բրադլի» զրահամեքենա։

Բլինքենը հայտարարել է. «Հիմք ընդունելով նախագահ Բայդենի կողմից ստացած լիազորությունները՝ ես հայտարարում եմ Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության 33-րդ փաթեթի տրամադրման թույլտվությունը»:

ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան բլոկը ոչ միայն ցանկանում է Ուկրաինայում արյունալի պատերազմի շարունակությունը, այլև դեմ է դրան վերջ տալու խաղաղության նախագծերին: Այս կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անցյալ շաբաթ դեմ է արտահայտվել պատերազմը դադարեցնելու և Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման համար Չինաստանի նախագծին և կասկածներ հայտնել դրա օգտակարության վերաբերյալ։

Բայդենը հակազդելով պատերազմին վերջ տալու և Ուկրաինայի ճգնաժամը լուծելու գծով Չինաստանի ներկայացրած նախագծին , ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար Չինաստանի առաջարկած ծրագիրը միայն Ռուսաստանի օգտին է։

Ռուսաստանը ողջունել է Չինաստանի ծրագիրը և պահանջել քննարկել այն։ Արևմուտքի տեսանկյունից՝ Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայի պատերազմում, այն էլ ՆԱՏՕ-ի հարևանությամբ, կնշանակի դաշինքի հեղինակազրկում և Ռուսաստանի տարածաշրջանային և միջազգային ազդեցության ու հզորության ընդլայնում։

Այն նաև կփոխի Եվրոպայում անվտանգության, ռազմական և քաղաքական հավասարումները ի վնաս Արևմուտքի: Բայդենի հետ հանդիպման ժամանակ Օլաֆ Շուլցն ընդգծել է Ուկրաինային Արևմուտքի աջակցության պահպանման կարևորությունը և ասել .«Սա շատ կարևոր տարի է, քանի որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա վտանգավոր սպառնալիք է աշխարհի համար»։

Պիտակ