Միջազգային ոչ մի հակամարտություն չի կարող լուծվել առանց Ռուսաստանի մասնակցության. Շտայնմայեր
https://parstoday.ir/hy/news/world-i19483-Միջազգային_ոչ_մի_հակամարտություն_չի_կարող_լուծվել_առանց_Ռուսաստանի_մասնակցության._Շտայնմայեր
Մինսկի համաձայնությունների իրագործման ճանապարհին առաջընթացի դեպքում հարկ է մտածել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների՝ փուլ առ փուլ հանելու մասին, ընդսմին ոչ ոք շահագրգռված չէ Մոսկվային «ծնկի բերելու» հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2016 06:58 Asia/Tehran
  • Միջազգային ոչ մի հակամարտություն չի կարող լուծվել առանց Ռուսաստանի մասնակցության. Շտայնմայեր

Մինսկի համաձայնությունների իրագործման ճանապարհին առաջընթացի դեպքում հարկ է մտածել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների՝ փուլ առ փուլ հանելու մասին, ընդսմին ոչ ոք շահագրգռված չէ Մոսկվային «ծնկի բերելու» հարցում:

Այս հայտարարությունը մայիսի 30-ին արել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը՝ ելույթ ունենալով Բեռլինում կայացած գերմանա-ռուսական համաժողովում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Գերմանիան, ինչպես կարծում է Շտայնմայերը, պետք է ամեն ինչ անի Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու եւ նրա հետ երկխոսությունը կարգավորելու համար՝ միեւնույն ժամանակ շարունակելով պաշտպանել իր դիրքերը: Դրա հետ մեկտեղ նախարարը նշել է, որ ոչ ոք շահագրգռված չէ Ռուսաստանի տնտեսական թուլացմամբ: «Պատժամիջոցներն ինքնանպատակ չեն, դրանք գործընկերոջը ծնկի բերելու միջոց չեն»,- ասել է նա:

ԳՖՀ-ի ԱԳ նախարարը նաեւ կարծիք է հայտնել, որ միջազգային ոչ մի հակամարտություն չի կարող լուծվել առանց Ռուսաստանի մասնակցության: