Թուրքիան հանկարծակի դադարեցրել է պատժամիջոցային բեռների տարանցումը Ռուսաստան
https://parstoday.ir/hy/news/world-i194998-Թուրքիան_հանկարծակի_դադարեցրել_է_պատժամիջոցային_բեռների_տարանցումը_Ռուսաստան
Թուրքիան հանկարծակի դադարեցրել է պատժամիջոցային բեռների տարանցումը Ռուսաստան, հաղորդում է «Коммерсантъ FM»-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2023 14:53 Asia/Tehran
  • Թուրքիան հանկարծակի դադարեցրել է պատժամիջոցային բեռների տարանցումը Ռուսաստան

Թուրքիան հանկարծակի դադարեցրել է պատժամիջոցային բեռների տարանցումը Ռուսաստան, հաղորդում է «Коммерсантъ FM»-ը։

Մաքսային համակարգը արգելափակում է դրանց ձեւակերպումը։ 

Նման քայլն անակնկալ էր շուկայի համար, որը շտապ փնտրում է այլընտրանքային երթուղիներ։ Դադարեցվել է հենց պատժամիջոցային ապրանքների տարանցումը, որոնք Ռուսաստան են ուղարկվում զուգահեռ ներմուծման միջոցով։

Պատժամիջոցային բեռների տարանցման դադարեցումը կապում են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ վերջերս Թուրքիա կատարած այցի հետ։ Ճնշում են գործադրում նաեւ ԱՄԷ-ի վրա, գրում է Financial Times-ը։ ԱՄԷ-ն դարձել է Ռուսաստան էլեկտրոնիկայի մատակարարման կենտրոն։

news.am