Էրդողանը հրամանագիր է ստորագրել Թուրքիայում ընտրությունների նշանակման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i195040-Էրդողանը_հրամանագիր_է_ստորագրել_Թուրքիայում_ընտրությունների_նշանակման_մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել մայիսի 14-ին երկրում համընդհանուր ընտրություններ նշանակելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2023 14:14 Asia/Tehran
  • Էրդողանը հրամանագիր է ստորագրել Թուրքիայում ընտրությունների նշանակման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել մայիսի 14-ին երկրում համընդհանուր ընտրություններ նշանակելու մասին:

Փաստաթուղթը ստորագրվել է Անկարայի Բեշթեփե նախագահական նստավայրում, արարողությունը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է РИА Новости գործակալությունից:

Ավելի վաղ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստում՝ Էրդողանը հաստատել էր, որ երկրում համընդհանուր ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Էրդողանի մրցակիցն ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածուն է՝ Ազգային հանրապետական ​​կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։

Նախընտրական հարցումների արդյունքները դեռ չեն բացահայտում գալիք ընտրությունների ֆավորիտին, սակայն փորձագետները նշում են, որ ներկայիս ընտրական գործընթացն ամենադժվարն է լինելու իշխող կուսակցության համար՝ հաշվի առնելով ավելի քան 46 հազար մարդու կյանք խլած ավերիչ երկրաշարժերը և երկրի ծանր տնտեսական վիճակը: