Թուրքիայի ընտրություններում Էրդողանի մրցակիցը առաջ է անցել
https://parstoday.ir/hy/news/world-i195088-Թուրքիայի_ընտրություններում_Էրդողանի_մրցակիցը_առաջ_է_անցել
Թուրքիայում նախագահական ընտրությունների թեկնածուների հրապարակումից հետո անցկացված առաջին հարցման արդյունքներով՝ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունն այլևս առաջին տեղում չէ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2023 08:26 Asia/Tehran
  • Թուրքիայի ընտրություններում Էրդողանի մրցակիցը առաջ է անցել

Թուրքիայում նախագահական ընտրությունների թեկնածուների հրապարակումից հետո անցկացված առաջին հարցման արդյունքներով՝ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունն այլևս առաջին տեղում չէ։

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ «Մեդիա Տավա»-ի, Piar հետազոտական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքներով պարզվել է, որ «Ազգային կոալիցիայի» թեկնածու Քամալ Քըլըչդարօղլուն հավաքել է ձայների 57,1 տոկոսը, իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ 42,9 տոկոսը, ինչը ցույց է տալիս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտությունը:

Մինչ այս հարցումները առաջին տեղում էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։

Հարցման մասնակիցներին հարցրել են, թե ո՞ր քաղաքական կուսակցությանը կքվեարկեին, եթե ընտրություններն անցկացվեին կիրակի օրը:

Թուրքիայում ընտրություններն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել հունիսի 18-ին, սակայն Էրդողանը ընտրությունների օրը հայտարարեց մեկ ամիս շուտ՝ մայիսի 14-ին՝ որպես պատճառ ներկայացնելով Հաջի արարողությունը, համալսարանի ընդունելության քննություններն ու ամառային արձակուրդը: