Հայաստանին և Ադրբեջանին կարող են այլևս չհրավիրել ՆԱՏՕ-ի միջոցառումներին
Մայիս 31, 2016 08:07 Asia/Tehran
Տիրանայում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում քննարկվել է դաշինքի միջոցառումներին Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակություններին այլևս չհրավիրելու հարցը: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտնել է ՆԱՏՕ-ի ԽՎ հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը:
«Վերջին 4 տարիներին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ցանկացած թեմա վերածվում է հայ-ադրբեջանական լեզվակռվի: Այս անգամ այնպիսի իրավիճակ առաջացավ, որ կազմակերպիչները պատրաստ էին քննարկելու ՆԱՏՕ-ի միջոցառումներին երկու պատվիրակություններին հետագայում չհրավիրելու հարցը», - նշել է Պողոսյանը:
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը մեկնարկել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մայիսի 27-ին:
armedia.am
31/5/2016
Պիտակ