Փարիզը ընկղմված է աղբի մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i195264-Փարիզը_ընկղմված_է_աղբի_մեջ
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հավաքարարների գործադուլի շարունակությունը սաստկացրել է այս քաղաքում աղբի կուտակման ճգնաժամը։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 14, 2023 14:05 Asia/Tehran
  • Փարիզը ընկղմված է աղբի մեջ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հավաքարարների գործադուլի շարունակությունը սաստկացրել է այս քաղաքում աղբի կուտակման ճգնաժամը։

Մոտ մեկ շաբաթ առաջ ֆրանսիացի հավաքարարները գործադուլ են անում՝ ի նշան բողոքի կառավարության՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու ծրագրի դեմ։ Բողոքի այս ակցիան պատճառ է դարձել, որ Փարիզում աղբը կուտակվի։

Երեքշաբթի Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Փարիզի փողոցներում մոտ 5600 տոննա աղբ է կուտակվել։

Փարիզի քաղաքապետարանի աշխատանքին ընդդիմացողները, ի պատասխան Փարիզում աղբի կուտակման խնդրին, ասում են, որ այս քաղաքի քաղաքապետը մաքրությանը ուշադրություն չի դարձնում։

Դրա հիման վրա Փարիզի տեղական իշխանությունները պահանջել են վերսկսել այս քաղաքում աղբ հավաքելու մի շարք հավաքարարների գործունեությունը, որպեսզի կանխեն քաղաքացիների առողջությանն սպառնացող վտանգը։