Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններում ջրհեղեղ է տեղի ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i195368-Թուրքիայի_երկրաշարժից_տուժած_շրջաններում_ջրհեղեղ_է_տեղի_ունեցել
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտարարել է, որ երկրաշարժից տուժած շրջաններում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով կա 14 զոհ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2023 04:27 Asia/Tehran

Թուրքիայի ՆԳ նախարարը հայտարարել է, որ երկրաշարժից տուժած շրջաններում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով կա 14 զոհ:

Սոլեյման Սոյլուն նշել է, որ փետրվարի 6-ի երկրաշարժի հետանքով տուժած շրջաններում երեքշաբթի առավոտից հորդառատ անձրևներ են տեղում, հավելելով. «Չորեքշաբթի առավոտյան Շանլի-Արուֆա, Ադիյաման և Մալաթիա նահանգներում տեղացած հորդառատ անձրևները հեղեղումների պատճառ են դարձել: Շանլըուրֆա նահանգում ջրհեղեղի հետևանքով կա 12, իսկ Ադըյաման նահանգում՝ 2 զոհ»։
Սոյլուն հավելել է, որ անհետ կորած է համարվում 5 մարդ և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: 
TRT-ն և Թուրքիայի մյուս լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի հարավում գտնվող քաղաքային բնակավայրերում տեղի են ունեցել ջրհեղեղներ և հեղեղը քշել է երկրաշարժից տուժածների վրանները: Հաղորդվում է, որ այն տարածքներում, որտեղ նույնպես կա ջրհեղեղի հավանականություն, վրաններում ապաստանած երկրաշարժից տուժած քաղաքացիները տարհանվել են: 
TRT-ն  հայտնում է, որ վերջին 2 օրերին Սանլի-Արուֆա և Ադիյաման նահանգներում գրանցվել են տարեկան տեղումների կեսին հավասար տեղումներ: