Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի պատվիրակությունների հանդիպումը հետաձգվել է
https://parstoday.ir/hy/news/world-i195412-Ռուսաստանի_Թուրքիայի_Իրանի_և_Սիրիայի_պատվիրակությունների_հանդիպումը_հետաձգվել_է
Թուրքական NTV հեռուստաալիքը հաղորդել է, որ հինգշաբթի օրը Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի պատվիրակությունների՝ Մոսկվայում կայանալիք հանդիպումը սիրիական կարգավորման շուրջ տեխնիկական պատճառներով հետաձգվել է։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2023 12:41 Asia/Tehran
  • Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի պատվիրակությունների հանդիպումը հետաձգվել է

Թուրքական NTV հեռուստաալիքը հաղորդել է, որ հինգշաբթի օրը Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի պատվիրակությունների՝ Մոսկվայում կայանալիք հանդիպումը սիրիական կարգավորման շուրջ տեխնիկական պատճառներով հետաձգվել է։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

Ավելի վաղ թուրքական պետական ​​TRT Haber հեռուստաալիքը հաղորդել էր, որ հանդիպումը կկայանա Մոսկվայում, մարտի 15-16-ին։ Ավելի ուշ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, թե հույս կա, որ փոխնախարարների մակարդակով հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, այս շաբաթ։

«Հանդիպումը, որը պլանավորվել Էր այսօր, հետաձգվել է տեխնիկական պատճառներով: Նոր ժամկետը դեռ հայտնի չէ»,- հաղորդել է հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ սեփական աղբյուրների։

Դեկտեմբերին ՌԴ-ում տեղի են ունեցել Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների միջև 11 տարվա ընթացքում առաջին բանակցությունները։ 2011 թ.-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո Թուրքիան, որը մինչ այդ սերտ հարաբերություններ էր պահպանում Դամասկոսի հետ, անցել էր Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդների կողմը։ Այդ ժամանակից ի վեր Սիրիայի հետ Թուրքիայի հարաբերությունները մնում են բարդ։