Ֆրանսիայի Սենատը հավանություն տվեց կենսաթոշակային փոփոխությանը
(last modified Thu, 16 Mar 2023 14:20:16 GMT )
Մարտ 16, 2023 17:50 Asia/Tehran
  • Ֆրանսիայի Սենատը հավանություն տվեց կենսաթոշակային փոփոխությանը

Չնայած Ֆրանսիայում լայնածավալ բողոքի ցույցերին, հինգշաբթի օրը այս երկրի Սենատը հավանություն է տվել կենսաթոշակային բարեփոխումների օրինագծին:

«Ֆրանս Պրես»  լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս երկրի Սենատը 193 կողմ՝ 114 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել  կառավարության կենսաթոշակային բարեփոխումների  վիճահարույց օրինագծին: 

Ֆրանսիայի Ազգային ժողովում քվեարկությունը որոշիչ կլինի, քանի որ եթե այս երկրի Ազգային ժողովը նույնպես աջակցի այս ծրագրին, բարեփոխւմները կարող են վերածվել օրենքի։

Ավելի վաղ ֆրանսիական հեռուստաալիքը (BFMTV) հաղորդել էր, որ Ֆրանսիայի նախագահը վարչապետի ու նախարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե այս վիճահարույց օրինագիծը չհաստատվի, ինքը կցրի խորհրդարանը։

Այս նախագծի համաձայն՝ Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը 62-ից կդառնա 64 տարեկան։