Ֆրանսիայում ձերբակավել է 120 ցուցարար
https://parstoday.ir/hy/news/world-i195462-Ֆրանսիայում_ձերբակավել_է_120_ցուցարար
Հինգշաբթի օրը, երբ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորտը հայտարարեց, որ կօգտագործի 49.3-րդ հոդվածը (Ֆրանսիայի սահմանադրության հատուկ կետ)՝ առանց խորհրդարանի քվեարկության հաստատելու կենսաթոշակային բարեփոխումների օրինագիծը, զայրացած ֆրանսիացիները կրկին դուրս են եկել փողոցներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2023 08:05 Asia/Tehran
  • Ֆրանսիայում ձերբակավել է 120 ցուցարար

Հինգշաբթի օրը, երբ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորտը հայտարարեց, որ կօգտագործի 49.3-րդ հոդվածը (Ֆրանսիայի սահմանադրության հատուկ կետ)՝ առանց խորհրդարանի քվեարկության հաստատելու կենսաթոշակային բարեփոխումների օրինագիծը, զայրացած ֆրանսիացիները կրկին դուրս են եկել փողոցներ:

Le Monde թերթը հայտնում է, որ Էմանուել Մակրոնը հինգշաբթի օրը որոշում է կայացրել՝ 49.3-րդ հոդվածի կիրառմամբ, շրջանցելով խորհրդարանը, հաստատել կենսաթոշակային տարիքը 62-ից   64 տարեկանի բարձրացնելու վիճահարույց օրինագիծը:

Թերթը գրում է, որ այս մասին հայտարարությունից հետո, զայրացած ֆրանսիացիները դուրս են եկել փողոցներ, իսկ ոստիկանությունը, ցուցարարներին ցրելու համար, կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: 120 ցուցարար ձերբակալվել է՝ հանրային գույքը վնասելու մեղադրանքով: 

AFP գործակալությունը հաղորդել է, որ ցույցերի դադարելուց հետո, մի խումբ ցուցարարներ վառել են տարբեր իրեր և վնասել մոտակա խանութների գույքը:

Հաղորդվում է նաև, որ Մարսելի հարավում, բողոքի ակցիաների ժամանակ, թալանվել են մի շարք խանութներ, իսկ արևմտյան Նանտ և Ռեն քաղաքներում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և անվտանգության ուժերի միջև։

Վերջին շաբաթների հարցումները ցույց են տվել, որ ֆրանսիացիների մոտ երկու երրորդը դեմ է կենսաթոշակային բարեփոխումներին: