Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i195518-Թուրքիայում_նոր_երկրաշարժ_է_տեղի_ունեցել
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2023 07:31 Asia/Tehran
  • Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Գյոքսուն քաղաքից չորս կիլոմետր հարավ-արևելք է: Օջախը երկու կիլոմետր խորության վրա է։

Հնարավոր զոհերի ու վիրավորների ամսին տեղեկություններ դեռ չկան:

Թուրքիայի հարավ-արևելքի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքիայի իշխանությունները երկրաշարժն անվանել են «դարի աղետ», երկրում տարերքի զոհ է դարձել գրեթե 48 հազար մարդ։

https://armenpress.am/arm/news/1106630.html